Ֆինանսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63754.90-0.94 TOPIX - 3960.03-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.40+0.48 SSEC - 3809.66-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
03/08/2026  CBA:  USD - 365.98-0.22 GBP - 492.65+0.4
03/08/2026  CBA:  EURO - 421.76+0.63
03/08/2026  CBA:  GOLD - 47379-1023 SILVER - 679.22-4.3
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ
04/09/2012 10:28
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

Սեպտեմբերի 3-ին Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպած «Ռիսկի վրա հիմնված վերահսկողություն և ռիսկերի գնահատում» թեմայով տարածաշրջանային 5-օրյա սեմինարը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինիայի, Բելառուսի, Սերբիայի, Լատվայի, Լեհաստանի, Լիբանանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի վերահսկողության ոլորտի ավելի քան 30 մասնագետներ:

 Սեմինարին բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը և ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության եւ կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանը, ովքեր նշել են, որ նման տարածաշրջանային սեմինարները դառնում են ավանդույթ և հնարավորություն են տալիս մեկտեղ բերել ոլորտի առաջնակարգ փորձագետներին և մասնագետներին, որտեղ նրանք հնարավորություն ունեն ծանոթանալու ֆինանսա-բանկային համակարգի գլոբալ զարգացումներին և փորձի փոխանակում իրականացնել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Ռոբերտ Ուոքերը և Կրեիգ Ֆրասատին ներկայացնելու են գլոբալ ֆինանսական ճգնաժամին ու վերջինիս դասերին, ռիսկի վրա հիմնված վերահսկողության, վարկային, գործառնական, համախառն ռիսկերին վերաբերող հարցեր: Սեմինարի ընթացքում անցկացվելու են գործնական պարապմունքներ:

03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
47379
-1023
Արծաթ
679.22
-4.3