ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 04/09/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.64 դրամով և կազմել է 409.19 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.61 դրամով և կազմել 515.87 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.30 դրամով և կազմել 650.12 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 599.62 դրամով և կազմել 22,252.97 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 16.67 դրամով և կազմել 417.56 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 373.26 դրամով և կազմել 20,299.34 դրամ մեկ գրամի դիմաց: