ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել կլոր սեղան, որին մասնակցել են Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր դոկտոր Խոսե Պինիերան, ԿԲ խորհրդի, կառավարության, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հանդիպմանը քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող հարցեր:
Կլոր սեղանի ընթացքում դոկտոր Խոսե Պինիերան մանրամասն ներկայացրել է Չիլիում իրականցված կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը, անցումային ընթացքը և վերջինիս ազդեցությունը չիլիական տնտեսության վրա: Նա, որպես հաջողված կենսաթոշակային բարեփոխումների օրինակ, ներկայացրել է նաև Պերուի փորձը: