ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 06/09/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 3500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.45 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 33 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 23,550,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.50%, փակմանը` 8.50%, առավելագույնը` 8.50%, նվազագույնը` 8.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5000%: