ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 06/09/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.32 դրամով և կազմել է 411.82 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.30 դրամով և կազմել 519.35 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 12.78 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.96 դրամով և կազմել 655.04 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 20.66 դրամով և կազմել 22,376.14 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 1.62 դրամով և կազմել 425.01 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 198.35 դրամով և կազմել 20,707.86 դրամ մեկ գրամի դիմաց: