ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/09/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.41 դրամով և կազմել է 411.69 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.22 դրամով և կազմել 526.80 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 12.98 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.28 դրամով և կազմել 659.24 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 30.16 դրամով և կազմել 22,924.99 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 17.84 դրամով և կազմել 444.73 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 21.00 դրամով և կազմել 21,085.17 դրամ մեկ գրամի դիմաց: