ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/09/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.86 դրամով և կազմել է 410.83 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.24 դրամով և կազմել 531.04 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 13.14 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.81 դրամով և կազմել 662.05 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 14.85 դրամով և կազմել 22,939.84 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 1.98 դրամով և կազմել 442.75 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 127.66 դրամով և կազմել 21,212.83 դրամ մեկ գրամի դիմաց: