ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 13/09/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.21 դրամով և կազմել է 409.62 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.43 դրամով և կազմել 528.61 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 13.05 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.91 դրամով և կազմել 660.14 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 64.27 դրամով և կազմել 22,875.57 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 4.09 դրամով և կազմել 446.84 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 437.97 դրամով և կազմել 21,650.80 դրամ մեկ գրամի դիմաց: