ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 14/09/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.40 դրամով և կազմել է 408.22 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.44 դրամով և կազմել 533.05 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 13.28 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.83 դրամով և կազմել 661.97 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 127.40 դրամով և կազմել 22,748.17 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 13.73 դրամով և կազմել 433.11 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 122.87 դրամով և կազմել 21,773.67 դրամ մեկ գրամի դիմաց: