ԿԱՅԱՑԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 18-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց ներկայացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ը: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Կարգավորվող շուկայի օպերատորի` ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում և «Հայաստանի Հանրապետությանպետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման կազմակերպման և մարմանսպասարկման» կարգում:
Խորհուրդը վերաձևակերպել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Խաչատրյան արտարժույթի առուվաճառքի թիվ 262, անհատ ձեռնարկատեր Անատոլի Սահակյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 616, «ՄՈՒՍՈՅԱՆ ԱԱԱ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 101 լիցենզիաները:
Ուժը կորցրած է ճանաչվել «Գ.Բաղրամյան և ընկերներ» ՍՊԸ փոխանակման կետի մասնաճյուղին տրամադրված արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 681/1 լիցենզիան, «ԷՆՋԻԵՍ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա է տրամադրվել: