ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/09/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել է 408.05 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 532.79 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 13.18 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.50 դրամով և կազմել 662.47 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 472.66 դրամով և կազմել 23,220.83 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 19.89 դրամով և կազմել 453.00 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 476.34 դրամով և կազմել 22,250.01 դրամ մեկ գրամի դիմաց: