Ֆինանսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
HSBC Հայաստանի գլխավոր գրասենյակը և STATUS ծառայությունները տեղափոխվում են նոր հասցե
03/11/2023 16:00
Կիսվել

HSBC Հայաստանի գլխավոր գրասենյակը և STATUS ծառայությունները տեղափոխվում են նոր հասցե

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) ուրախությամբ տեղեկացնում է, որ ս․ թ․ նոյեմբերի 6-ից Բանկի Գլխավոր գրասենյակը կտեղափոխվի նոր, հարմարավետ և ժամանակակից տարածք։

HSBC Հայաստանն իր հաճախորդներին սիրով կհյուրընկալի Երևան, Պարոնյան 42 հասցեում, որտեղ նրանց համար ստեղծված է հարմարավետ միջավայր: Նշենք, որ Բանկը կպահպանի իր Տերյան 66 հասցեում գործող գրասենյակը, որը կշարունակի իր գործունեությունը որպես «Տերյան» մասնաճյուղ։

Ավելին, HSBC Հայաստանի STATUS հաճախորդների սպասարկումը նախկին Բաղրամյան 4/1 հասցեի փոխարեն կիրականացվի նորաբաց Գլխավոր գրասենյակում, որտեղ ստեղված են բոլոր պայմանները նրանց առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու համար։

«Մենք մեծ ոգևորությամբ ենք բացում մեր նոր Գլխավոր գրասենյակի դռները։ Այնտեղ բոլորի համար ստեղծված է հարմարավետ և ժամանակակից միջավայր՝ հաճախորդների սպասումներին և բարձր չափանիշներին համապատասխան:

Նոր գրասենյակի բացման համար հիմք է հանդիսացել նաև աշխատանքային պայմանների ապահովման վերաբերյալ HSBC խմբի վերջին մոտեցումների կիրառման մեր հանձնառությունը։ Դրանք ենթադրում են ստեղծել պայմաններ աշխատակիցների բարեկեցության համար՝ նախապատվություն տալով նրանց ճկուն աշխատաոճի ապահովմանն ու անձնական կյանքի և աշխատանքի միջև հավասարակշռության պահպանմանը։ Ժամանակակից ինտերիերային լուծումները հնարավորություն են ընձեռում մեր աշխատակիցներին առաջարկել իրենց նախընտրելի  աշխատաոճին համապատասխան հարմարություններ»,- մեկնաբանեց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 3,021 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2023 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 334 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6