ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 24/09/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել է 407.18 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.15 դրամով և կազմել 525.67 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 13.02 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.68 դրամով և կազմել 659.88 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 237.48 դրամով և կազմել 23,361.14 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 0.62 դրամով և կազմել 454.13 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 122.54 դրամով և կազմել 21,495.65 դրամ մեկ գրամի դիմաց: