ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 26/09/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.86 դրամով և կազմել է 405.87 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.41 դրամով և կազմել 522.11 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 13.01 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.42 դրամով և կազմել 656.70 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 68.71 դրամով և կազմել 23,116.34 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 2.72 դրամով և կազմել 443.80 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 281.76 դրամով և կազմել 21,309.05 դրամ մեկ գրամի դիմաց: