ԱՄՆ ֆինանսների նախարարը ԱԽՏՀ-ի շրջանակներում հետագա համատեղ աշխատանք է ակնկալում գործընկերների հետ
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը Սան Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ավստրալիայի գլխավոր գանձապետի, ինչպես նաև Ինդոնեզիայի, Չինաստանի և Մեքսիկայի ֆինանսների նախարարների հետ։
ԱՄՆ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ Ելենը Մեքսիկայի ֆինանսների հետ քննարկել է համագործակցությունը ֆինանսական սպառնալիքների դեմ պայքարում և ԱԽՏՀ-ի շրջանակներում հետագա համատեղ աշխատանքի հնարավորությունը կայուն ֆինանսների, ժամանակակից տնտեսության և թվային ակտիվների վերաբերյալ:
Իսկ Ավստրալիայի գլխավոր գանձապետի հետ հանդիպմանը նախորդել է Ավստրալիայի վարչապետի այցը Միացյալ Նահանգներ և նրա հանդիպումը ամերիկացի գործընկերոջ հետ։
Սան Ֆրանցիսկոյում Ինդոնեզիայի ֆինանսների նախարարի հետ Ելենի հանդիպումը համընկել է Ինդոնեզիայի նախագահի՝ Վաշինգտոն կատարած այցի հետ։ Նա շնորհավորել է Ինդոնեզիայի՝ Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբին միանալու կապակցությամբ և հույս է հայտնել, որ այս ոլորտում համագործակցություն կլինի: