Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 442.00+0.50 EUR SELL - 445.50+0.50
OIL:  BRENT - 63.86+1.17 WTI - 60.08+0.99
COMEX:  GOLD - 4212.90+0.21 SILVER - 58.42+1.87
COMEX:  PLATINUM - 1660.50+0.22
LME:  ALUMINIUM - 2865.50-0.09 COPPER - 11145.00-0.39
LME:  NICKEL - 14800.00-0.20 TIN - 39040.00-0.31
LME:  LEAD - 1995.00+0.73 ZINC - 3062.50+0.23
FOREX:  USD/JPY - 155.29+0.13 EUR/GBP - 1.1636-0.09
FOREX:  EUR/USD - 1.1636-0.09 GBP/USD - 1.3329+0.04
STOCKS RUS:  RTSI - 1122.46+3.21
STOCKS US: DOW JONES - 47954.99+0.22 NASDAQ - 23578.13+0.31
STOCKS US: S&P 500 - 6870.40+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 50491.87-1.05 TOPIX - 3362.56-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 26085.08+0.58 SSEC - 3902.81+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 9667.01-0.45 CAC40 - 8114.74-0.09
STOCKS EUR:  DAX - 24028.14+0.61
05/12/2025  CBA:  USD - 381.5+0.36 GBP - 508.81+0.22
05/12/2025  CBA:  EURO - 444.45-0.23
05/12/2025  CBA:  GOLD - 51522-71 SILVER - 706.06-9.14
Հայկ Ստեփանյան. Բիբլոս Բանկ Արմենիան իրականացնում է պահպանողական բանկային գործունեություն՝ առաջատար տեխնոլոգիական փաթեթավորմամբ
12/12/2023 20:57
Կիսվել

Հայկ Ստեփանյան. Բիբլոս Բանկ Արմենիան իրականացնում է պահպանողական բանկային գործունեություն՝ առաջատար տեխնոլոգիական փաթեթավորմամբ

«Բիզնես 24»-ի զրուցակիցը «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն է: Զրույցի ընթացքում ամփոփել ենք բանկի առայժմ 15-ամյա գործունեությունը, անելիքներն ու ոլորտի մարտահրավերները:

– Պարոն Ստեփանյան, տարին նշանակալից էր Բիբլոս Բանկ Արմենիայի համար. բանկը նշեց հիմնադրման 15-ամյակը։ Սա ենթադրում է որոշակի արդյունքների ամփոփում և, իհարկե, մտորումներ հետագա տարիների մասին։ Այս առումով ինչի՞ է հասել բանկը անցյալ 15 տարիներին և որո՞նք են բանկի հիմնական նպատակները՝ հաջորդ տարիների համար։

– Արդյունքների գնահատման ու նոր ծրագրերի պլանավորման և ֆիքսման համար լավ ժամանակաշրջան է: Այդ հարցը երկու պատասխան ունի: Նախ, մենք մեր ձեռքբերումն ենք համարում մեր հազարավոր հաճախորդները, որոնք բնակարան են ձեռք բերել, բարելավել են իրենց ֆինանսական վիճակը, իրենց ընկերությունների համար մեր միջոցով զարգացման նոր լծակներ են ստեղծել: Մեր բանկի ընդհանուր բնութագիրը, մեր ԴՆԹ-ն պահպանողական բանկային գործունեությունն է, որը ենթադրում է ավելի բարձր կարգապահության պահանջ ինքդ քո նկատմամբ և այդպիսի ակնկալիք է ստեղծում հաճախորդի նկատմամբ: Բնականաբար դա բարձդ բիզնես մոդել է, մենք առավել սեգմենտային, նիշային բանկ ենք եղել այս 15 տարում: Բայց ես կարծում եմ, որ մեր ձեռքբերումը նրանում է, որ կարողացել ենք հավատարիմ մնալ մեր մոդելին, մեր հիմնական բնութագրին ու ինքնությանը և շուկայում բավականին ամուր դիրքեր ձևավորել, ցույց տալ հաճախորդներին, որ բարձր ֆինանսական կարգապահությունը ձեռնտու է: Մեր հաճախորդներին կարողացել ենք մատուցել թափանցիկ, պրոֆեսիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ, դրանք մատուցել բարձր որակով: Ժամանակները փոխվում են, նոր մարտահրավերներ կան: Բանկը լիովին պատրաստ է դրանց դիմակայել: Մենք բավականին լավատեսորեն ենք տրամադրված հաջորդ 15-ամյակին:

– Բանկի սոցիալական պատասխանատվության ուղղության նախագծերում անմիջապես աչքի են ընկնում կրթական ծրագրերը, որոնց աջակցում եք։ Ինչո՞վ է պայմանավորված ուշադրությունն այս ոլորտին և ի՞նչ հիմնական նպատակներ է Բանկը հետապնդում՝ Հայաստանում նորանոր կրթական նախագծերի աջակցելիս։

– Ճիշտ եք նկատել. կրթությունը մեր սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղությունն է: Մեր առաքելության տարրերից մեկը համայնքին օգուտ բերելն է, և մեր գնահատմամբ՝ ներկայումս Հայաստանում ամենաանհրաժեշտը բարձր կրթական որակներ ունեցող աշխատուժն է: Մենք համոզված ենք, որ դա է բերում ընդհանուր տնտեսության զարգացման և մեր բանկի պոտենցիալ հաճախորդների ընդլայնման: Քանի որ մենք պահպանողական բանկային գործունեության սեգմենտում ենք գործում, մեզ համար շատ կարևոր է, որ հաճախորդները գրագետ լինեն, իրենց պահանջները հստակ ձևակերպված լինեն, հստակ գնահատման գործընթաց լինի, դրանից էլ բարձրանում է բիզնես-նախագծերի որակը, անհատական ֆինանսական կարգապահության որակը: Այսինքն, դա ընդհանուր տնտեսության զարգացմանն ուղղված քայլ է մեր կողմից: Որքան հաճախորդը կրթված է, որքան բարձր պահանջներ ունի, այնքան նա մեր հաճախորդն է (ժպտում է):

– Այս տարի բանկը հանդես եկավ վարկային և ավանդային մի շարք հետաքրքիր պրոդուկտներով՝ թե ֆիզիկական անձանց, և թե բիզնեսների համար։ Ի՞նչ արձագանք գտան այս առաջարկները հաճախորդների շրջանում և ի՞նչ հետաքրքիր պրոդուկտների կամ առաջարկների սպասենք հաջորդ տարի։

– Բանկային գործում ամեն տարի նոր պրոդուկտներ, նոր ծառայություններ ներկայացվում են: Բավականին լավ արձագանքներ ունենք. այս տարի մեր ցուցանիշները սպասվածի չափ են, գոհ ենք: Դա նաև պայմանավորված է տնտեսական վիճակով, մեր պրոդուկտների հարմարավետությամբ ու գրավչությամբ: Չէի ցանկանա որևէ կոնկրետ պրոդուկտի տեսակներ նշել հաջորդ տարվա համար, բայց հավատացեք՝ լինելու են նոր ծառայություններ: Զարգացման հիմնական ուղղությունը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ավանդական բանկային ծառայությունները փաթեթավորելն է:

– Անցյալ տարվա վերջին բանկը միացավ Apple Pay համակարգին, հետո նաև Google Pay-ին։ Բանկային աշխարհում տեխնոլոգիական լուծումների ներդրումն այլընտրանք չունի։ Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է կատարել Բանկը և ի՞նչ նորամուծությունների սպասենք։

– Ճիշտ նշեցիք՝ այդ միտումն անխուսափելի է: Մենք շարունակաբար զարգացնում ենք մեր մոբայլ հավելվածները: Դա լինելու է մեր զարգացման հիմնական ուղղություններից մեկը: Հետաքրքիր է, որ արդեն Հայաստանում հաճախորդների մեծ մասը նախընտրում է օգտվել հեռահար սպասարկման միջոցներից, չնայած մենք շատ հարմարավետ ու գեղեցիկ մասնաճյուղեր ունենք, բայց հաճախորդների մեծամասնությունը նախընտրում է ավելի հարմար մոբայլ հավելվածներ, հետևաբար մեր ուշադրության կենտրոնը պետք է տեղափոխվի այդ դաշտ՝ հեռահար վարկավորման, հեռահար հաշիվների բացման, հաղորդակցումը բանկի հետ լինի առանց բանկ այցելելու անհրաժեշտության: Մենք շատ հեռուն գնացող նպատակներ ունենք այդ ուղղությամբ: Իրականում շատ բան է կախված հանրապետությունում անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորումից, որովհետև հաճախ որոշ պետական մարմինների հետ փոխգործակցություն կա: Պետք է, որ ամբողջ միջավայրը արագ զարգանա, որպեսզի բանկերն էլ հնարավորություն ունենան բոլոր լավագույն տեխնոլոգիաները, նորարարությունները արհեստական բանականության կիրառմամբ ներմուծել մեր բանկային ծառայությունների մեջ: Կարծում եմ՝ առաջիկա 5 տարիները վճռորոշ են լինելու այդ ուղղությամբ մրցակցության հարցում թե Հայաստանում, թե միջազգային շուկայում:

– Տարին դեռևս չի ավարտվել, սակայն առաջին երեք եռամսյակների հասանելի ցուցանիշները փաստում են, որ այն բավական հաջող է լինելու բանկի համար։ Ակնկալո՞ւմ էիք արդյոք նման ցուցանիշներ և հաջորդ տարվա համար ի՞նչ կանխատեսումներ ունեք։

– Ընդհանրապես Բանկի քաղաքականությունը կայուն և չափավոր աճն է բոլոր պարամետրերով: Մենք երբեք չենք թիրախավորում շահութաբերության և պորտֆելների կտրուկ աճեր, դա մեր պահպանողական ինքնության մասն է: Կտրուկ աճերը կարող են պարունակել չբացահայտված ռիսկեր: Այս տարի մենք բավարարված ենք մեր աճով: Առաջիկա տարիներին ակնկալում ենք նույնպիսի կամ ավելի արագանցիկ աճեր: Ընդհանուր առմամբ շուկայի նկատմամբ դրական ենք տրամադրված, իհարկե, հսկայական անորոշություններ կան երկրի հետ կապված, տնտեսության ու դրա հնարավոր կառուցվածքային փոփոխությունների, օրինակ՝ անշարժ գույքի շուկայում հնարավոր փոփոխությունների, արտահանման կառուցվածքի փոփոխությունների հետ: Բայց մեծ հաշվով կարծում եմ՝ բոլոր ռիսկերը կառավարելի են, և մակրոտնտեսական միջավայրը դրական է լինելու: Ըստ այդմ՝ մենք առավել դրական սպասումներ ունենք:

– Որո՞նք են Հայաստանի բանկային համակարգի ներկայիս մարտահրավերները և ի՞նչ կարելի է սպասել մոտակա տարիներին։

– Կարծում եմ՝ հիմնական մարտահրավերները ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն է: Թվային աշխարհում առաջին մարտահրավերը հնացած տեխնոլոգիաներ չներդնելն է. տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ մեծ ռիսկ կա, որ որևէ տեխնոլոգիայի ներդրման ժամանակ այն կարող է արդեն հնացած լինել: Հիմնական մարտահրավերը ադապտիվ մոտեցում ունենալն է ու ճիշտ ժամանակին փոխվելու, պրոդուկտը թարմացնելու հնարավորություն ունենալն է: Այդ տեխնոլոգիաների հետ կապված մյուս մարտահրավերը կիբեռանվտանգությունն է, որը բանկերի համար ծայրահեղ մեծ կշիռ ունի, քանի որ դա կապված է հաճախորդների անձնական, ֆինանսկան տվյալների հետ և ոչ միայն: Հետևաբար մենք հիմնական ներդրումն այդ ուղղությամբ պիտի անենք: Այլ մարտահրավերներ էլ կան՝ կապված անշարժ գույքի շուկայի հնարավոր զարգացումը կամ դանդաղումը: Մարտահրավերներ կան նաև օրենսդրական դաշտի հետ կապված: Կարծում եմ՝ այդ երկուսն են հիմնական մարտահրավերները. մեկը հնարավորության տեսանկյունից է մարտահրավեր, մյուսը՝ ռիսկերի մեծացման: Ընդհանուր առմամբ՝ բանկային համակարգը պատրաստ է այդ մարտահրավերներին, մենք առավել ևս պատրաստ ենք:

05/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.5
+0.36
Եվրո (EUR)
444.45
-0.23
Ռուբլի (RUR)
4.9681
+0.0304
Լարի (GEL)
141.26
+0.11
51522
-71
Արծաթ
706.06
-9.14