Ֆինանսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ինեկոբանկի մասնագիտացված բիզնես մասնաճյուղը նոր շնչով 
14/12/2023 11:34
Կիսվել

Ինեկոբանկի մասնագիտացված բիզնես մասնաճյուղը նոր շնչով 

Ինեկոբանկի բիզնես հաճախորդներին հարազատ դարձած, Երևանի Բագրատունյաց 15  հասցեում  գտնվող մասնաճյուղը կրկին իր դռներն է բացում, բայց արդեն նոր շնչով ու նոր անվամբ։

Վերաբացված և Գարեգին նժդեհ վերանվանված բիզնես մասնաճյուղը պատրաստ է ընդունել և համապարփակ բանկային ծառայություններ մատուցել ինչպես գործող, այնպես էլ նոր  բիզնես հաճախորդներին ավելի ընդարձակ ու հարմարավետ պայմաններում։

Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը նշում է, որ չնայած թվայնացման ներկայիս արագ տեմպերին, բիզնեսի ներկայացուցիչների հետ անհատական շփումը Բանկ-Բիզնես փոխհարաբերություններում անխուսափելի բաղադրիչ է, քանի որ ենթադրում է բանակցություններ, քննարկումներ, վերլուծություններ և այլ համատեղ աշխատանք։

«Հաշվի առնելով մեր փորձը և հաճախորդների կարիքներն ու պահանջները, մենք ստեղծել ենք առանձնահատուկ միջավայր, որը կնպաստի Բանկ-Բիզնես համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն։ Միաժամանակ, մենք հետևողական աշխատանքներ ենք տանում բանկի կողմից առաջարկվող թվային գործիքակազմի զարգացման ուղղությամբ՝ հնարավորություն ընձեռելով մեր հաճախորդներին առավել արդյունավետ կառավարել իրենց ժամանակը»,-նշում է Արտյոմ Չիչյանը։

Գարեգին Նժդեհ մասնաճյուղում բանկի իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված ֆիզիկական անձինք կարող են կատարել իրենց անհրաժեշտ բոլոր բանկային գործարքները, օգտվել բանկի կողմից առաջարկվող ֆինանսավորման լայն գործիքակազմից, նախաձեռնել քննարկումներ հարմարավետ հանդիպման սենյակներում՝ օգտվելով բանկի փորձառու մասնագետների խորհրդատվությունից։

Ինեկոբանկի հիմնական նպատակներից է ստեղծել բիզնեսի զարգացմանը նպաստող հնարավորություններ՝ մատուցելով հաճախորդների պահանջներին համահունչ ֆինանսական ծառայություններ։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93