Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
26/10/2012 15:56
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Երևանում մեկնարկել է «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ և տեխնոլոգիաներ» խորագրով համաժողով, որին մասնակցում են ՌԴ, ԱՊՀ, Վրաստանի, Մերձբալթյան երկրների խոշորագույն բանկերի ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների և վճարային համակարգերի ներկայացուցիչներ:

Համաժողովի բացմանը մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Մենք պարտավոր ենք նայել ապագային՝ փորձելով վեր հանել այն բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք հնարավոր են այս բնագավառում: Այդ տեսակետից, այս համաժողովն ունի կարևոր նշանակություն, քանի որ ձեր փորձը և գիտելիքները թույլ կտան վեր հանել դրամական փոխանցումների զարգացման առաջնային ուղղությունները»:

Վարչապետի խոսքով՝ այսօրվա գիտատեխնիկական զարգացումները՝ նոր տեխոնոլագիաները, էլեկտրոնային համակարգերը, մեծապես կապված են այս ոլորտի հետ, ուստի Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրում ինֆորմացիոն համակարգերի զարգացմանը և, ընդհանրապես, հեռահաղորդակցության բնագավառին: «Այս ոլորտում վերջին տարիներին մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել և տարածաշրջանում առաջատար տեղեր ենք զբաղեցնում՝ ինտերնետ օգտագործողների քանակով, ինտերնետի գնով և երկրում ինտերնետի ապահովման ծածկույթով: Առաջիկա տարիներին Հայաստանում կիրականացվեն նաև այնպիսի բարեփոխումներ, որոնք լուրջ ազդեցություն կունենան նաև դրամական փոխանցումների ոլորտի զարգացման վրա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ հարկային ոլորտում ներդրվում է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգ, որից այսօր օգտվում են 10 հազար կազմակերպություններ, իսկ սկսած 2013 թվականից՝ բոլոր հարկ վճարողները հարկային մարմինների հետ կշփվեն բացառապես էլեկտրոնային հաշվետվությունների եղանակով: «Դա նշանակում է, որ նրանք պետք է ունենան նաև էլեկտրոնային ստորագրություն: Կառավարությունը փոքր և միջին բիզնեսի համար կսուբսիդավորի էլեկտրոնային ստորագրություն ստանալը: Այսինքն, աստիճանաբար Հայաստանում լավ հիմք է ստեղծվում էլեկտրոնային բանկինգի և դրամական փոխանցումների զարգացման համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Խոսելով մեր երկրում բանկային ոլորտի վերաբերյալ՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությանը հաջողվել է կտրուկ ամրացնել այդ համակարգը: «Հայաստանն ունի ուժեղ բանկային համակարգ: Ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքը մեր բանկային ոլորտին չդիպավ, քանի որ բարձր էր կապիտալի մակարդակը և լիկվիդայնությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88