
ԲԱՆԿԵՐԸ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Հայաստանյան բանկերը կրճատել են փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալները: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջին, 12-ամսյա կտրվածքով, փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերը նվազել են 2.1%-ով և կազմել 362.1 մլրդ դրամ: Արդյունքում, բանկերի ընդհանուր վարկային ներդրումներում փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի տեսակարար կշիռը նվազել է 8.9 տոկոսային կետով և հունիս ամսվա վերջի դրությամբ կազմել 24.3%:
Նշենք նաև, որ փոքր և միջին բիզնեսին բանկային համակարգի կողմից տրամադրված ընդհանուր վարկերում Երևանի մասնաբաժինն աճել է 2.7 տոկոսային կետով՝ կազմելով 62.7%: