ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 01/11/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել 0.05 դրամով և կազմել 405.52 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.65 դրամով և կազմել 524.38 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 12.93 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.71 դրամով և կազմել 655.08 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 120.09 դրամով և կազմել 22,411.93 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 3.96 դրամով և կազմել 420.86 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 328.43 դրամով և կազմել 20,469.30 դրամ մեկ գրամի դիմաց: