Էստոնիան մտադիր է Ուկրաինա ուղարկել ՀՆԱ-ի 0.25%-ը
Էստոնիան առաջիկա չորս տարիների ընթացքում Ուկրաինային օգնություն կտրամադրի ՀՆԱ-ի 0.25%-ի չափով։ Այս մասին ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։
Ըստ Կալլասի՝ 2022 թվականից հանրապետությունը Կիևին տրամադրել է գրեթե 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն, վարչապետը հավելել է, որ ապագայում Էստոնիան նախատեսում է տարեկան 14 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար։
Հիշեցնենք՝ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովում համայնքի ղեկավարները չկարողացան լուծել Ուկրաինային 50 միլիարդ եվրո հատկացնելու հարցը՝ համաձայն երկրի աջակցության քառամյա ծրագրի: ԱՄՆ Կոնգրեսը նույնպես դեռ պատրաստ չէ հաստատել Կիևի 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։