ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 08/11/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել 0.63 դրամով և կազմել 408.56 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.52 դրամով և կազմել 520.22 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 12.95 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.49 դրամով և կազմել 651.57 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 352.79 դրամով և կազմել 22,530.68 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 10.36 դրամով և կազմել 422.18 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 202.02 դրամով և կազմել 20,438.85 դրամ մեկ գրամի դիմաց: