Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյնլ»-ը ներառվել է Dow Jones-ի կայունության համաշխարհային ինդեքսում
11/01/2024 16:32
Կիսվել

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյնլ»-ը ներառվել է Dow Jones-ի կայունության համաշխարհային ինդեքսում

Սթեմֆորդ, (BUSINESS WIRE) «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» (ՖՄԻ) ընկերությունն առաջին անգամ ընդգրկվել է Dow Jones Sustainability™ կայունության համաշխարհային ինդեքսում և արդեն 4-րդ տարին անընդմեջ՝ Dow Jones Sustainability™ Հյուսիսային Ամերիկայի կոմպոզիտային ինդեքսում։ Dow Jones Sustainability™ կայունության համշխարհային ինդեքսը հանդիսանում է ամբողջ աշխարհում ընկերությունների կայունության կատարողականը չափող ամենահեղինակավոր հենանիշերից մեկը, ինչպես նշված է S&P Global-ի տարեկան Կորպորատիվ Կայունության Գնահատման (CSA) մեջ։  Համաշխարհային ինդեքսը ներառում է   S&P Համաշխարհային լայն շուկայի ինդեքսի 2500 խոշորագույն ընկերությունների լավագույն 10%-ը՝ հիմնվելով երկարաժամկետ տնտեսական, բնապահպանական և սոցիալական չափանիշների վրա։

«Ներդրողները և ֆինանսական այլ շահագրգիռ կողմերը մեծապես արժևորում են կայունության արդյունավետության հուսալի, ամուր և տեղին չափորոշիչներին», – նշեց Էմանուել Բաբոն, ՖՄԻ-ի Գլխավոր ֆինանսական տնօրենը: «ESG վարկանիշները շատ ինստիտուցիոնալ ներդրողների համար մուտքային տվյալների բազայի մի մասն են: Մեր տարեկան ինտեգրված զեկույցի և դրա հիմքում ընկած անընդհատ ամրապնդվող գործընթացների և նախաձեռնությունների միջոցով մենք նպատակ ունենք ապահովելու մեր գործունեության ամբողջական և ընդարձակ դիրքորոշումը մեր բիզնեսի կայունության առավել էական խնդիրների վերաբերյալ»:

ՖՄԻ-նը 2023 թ․ S&P Global CSA2-ում հավաքել է 100-ից 85 միավոր՝ արտացոլելով 21 միավորով զգալի աճ 2018թ․ վարկանիշային ցուցակում առաջին անգամ ներգրավվելուց ի վեր։ Սա առաջին տարին է, որ ՖՄԻ-ն ծխախոտային արդյունաբերության մեջ գնահատված 13 ընկերությունների շրջանում գրանցել է ամենաբարձր CSA միավորը:

ՖՄԻ-ի կողմից կայունության լավագույն կատարողականի ճանաչումը իրականացվել է է ոչ միայն S&P-ի կողմից. այս ամսվա սկզբին ISS ESG կորպորատիվ վարկանիշը ՖՄԻ-ն որակեց «փրայմ» կարգավիճակ՝ ըստ իրենց վարկանիշային մեթոդաբանության: «Փրայմ» կարգավիճակը շնորհվում է ոլորտին հատուկ շեմից բարձր ESG կատարողական ունեցող ընկերություններին, ինչը նշանակում է, որ նրանք ի կատար են ածում հավակնոտ բացարձակ պահանջներ: Ըստ ISS-ի՝ «փրայմ» վարկանիշային դասակարգումը ընկերություններին որակավորում է պատասխանատու ներդրումների համար: Մինչ օրս ՖՄԻ-ն ծխախոտի արդյունաբերության միակ ընկերությունն է, որը երբևէ ստացել է կարգավիճակի «փրայմ» որակավորում:

«Քրտնաջան աշխատանքը, հաստատակամությունը, կայունության նկատմամբ խորը նվիրվածությունը, ազդեցիկ կատարողականն ու լավագույն արդյունքը ՖՄԻ-ին թույլ է տալիս բոլորի կողմից ճանաչում ստանալ կայունության կատարման և թափանցիկության իր առաջատարի դերի համար: Մենք մեր ոլորտում միակ ընկերությունն ենք, որն ընդգրկված է Dow Jones Sustainability™ կայունության համաշխարհային ինդեքսում՝ այս վարկանիշում առաջին անգամ առաջնորդելով ծխախոտային արդյունաբերությունը», – ասաց Ջենիֆեր Մոթլսը, Կայունության ուղղությամբ ՖՄԻ-ի Գլխավոր տնօրենը: «Մեր նպատակը զուտ դրական ազդեցություն ստեղծելն է, որն օգուտ կբերի մեր ընկերությանը, բաժնետերերին, սպառողներին և հասարակությանը: Այս ճանաչումն ազդարարում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Կայունության նկատմամբ մեր մոտեցումը խորապես ներդրված է մեր կորպորատիվ ռազմավարության մեջ և իրական հնարավորություն է նորարարության, աճի և նպատակաուղղված, ազդեցության վրա հիմնված, երկարաժամկետ արժեք ստեղծելու համար: Ես անհամբեր սպասում եմ առաջիկա ընթացքին, քանի որ մենք հավատարիմ ենք մնում վերջնական փոխակերպման գաղափարին»:

Ի լրումն S&P-ի և ISS ESG-ի ճանաչման, ՖՄԻ-ի կատարողականը կայունության տարբեր վարկանիշներում մինչ օրս ցույց է տալիս ընկերության առաջատարությունը կայունության և թափանցիկության հարցում: Այդպիսի վարկանիշներից են ՖՄԻ-ի եռակի A միավորը CDP-ում երրորդ տարին անընդմեջ, երկրորդ տարին անընդմեջ ընկերության ընդգրկումը Բլումբերգի գենդերային հավասարության ինդեքսում և երրորդ տարին անընդմեջ WBCSD Reporting Matters-ի կողմից որպես լավագույն կատարողի ճանաչումը՝ իր հաշվետվությունների թափանցիկ և կայուն պրակտիկայի համար:

Իմացեք ավելին ՖՄԻ-ի կայունության կատարողականի մասին՝ ներբեռնելով 2022թ․ տարեկան հաշվետվությունը  կամ այցելելով pmi.com/sustainability.

S&P Dow Jones Ինդեքսներ. S&P Dow Jones Ինդեքսները առանցքային ինդեքնսերի վրա հիմնված կոնցեպտների, տվյալների ու հետազոտությունների ամենամեծ գլոբալ ռեսուրսն են, և հանդիսանում են ֆինանասական շուկայի խորհրդանշական ցուցանիշների հիմք, ինչպիսիք են S&P 500® և Dow Jones Արդյունաբերական Միջին®-ը։ Ավելի շատ ակտիվներ են ներդրվում մեր ցուցանիշների վրա հիմնված ապրանքներում, համեմատած աշխարհի ցանկացած այլ մատակարարի ինդեքսների վրա հիմնված ապրանքների: Չարլզ Դոուի կողմից 1884թ․ առաջին ինդեքսի հայտնագործությունից ի վեր S&P DJI-ն նորարարություններ է անում և զարգացնում ինդեքսներ ակտիվների դասերի ողջ սպեկտրում, որոնք օգնում են որոշել, թե ինչպես են ներդրողները չափում և առևտուր անում: S&P Dow Jones ինդեքսը S&P Global (NYSE: SPGI)-ի բաժին է, որը առանցքային տեղեկատվություն է ապահովում անհատներին, ընկերություններին ու կառավարություններին՝ վստահությամբ որոշումներ կայացնենլու։  Ավելին իմանալու համար այցելեք www.spglobal.com/spdji։

ISS ESG Կորպորատիվ Վարկանիշ. ISS ESG լուծումները ներդրողներին հնարավորություն են տալիս զարգացնել ու ներդնել կայուն ներդրումային քաղաքակնություններ ու գործընթացներ, ներգրավվել ներդրումային պատասխանատու հարցերում և վերահսկել ընկերության պորտֆելի պրակտիկան ցուցադրական լուծումների միջոցով։ ISS ESG-ն միաժամանակ ապահովում է տեղեկատվություն կլիմայի մասին, վերլուծություններ ու խորհրդատվական ծառայություններ՝ օգնելոը ֆինանսական շուկաների մասնակիցներին հասկանալ, չափել և համապատասխան գործողություններ կատարել կլիմայի հետ կապված ռիսկերը կանխելու ուղղությամբ։ ESG-ի լուծումները վերաբերում են կորպորատիվ ու պետական ESG հետազոտություններին և վարկանիշներին՝ իր հաճախորդներին հնարավորություն տալով  բացահայտել սոցիալական ու շրջակա միջավայրի նյութական ռիսկերն ու հնարավորությունները։ Ավելին իմանալու համար այցելեք www.iss-esg.com

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»դեպի անծուխ ապագա. «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը (ՖՄԻ) առաջատար միջազգային ծխախոտային ընկերություն է, որն աշխատում է անծուխ ապագա կառուցելու և երկարաժամկետ զարգացնելու իր պորտֆելը` ներառելով ծխախոտի և նիկոտինի ոլորտից դուրս արտադրատեսակներ: Ընկերության ընթացիկ արտադրանքի պորտֆելը հիմնականում բաղկացած է ծխախոտից և անծուխ արտադրատեսակներից: 2008 թ․-ից ի վեր ՖՄԻ-ն ներդրել է ավելի քան 10,5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ստեղծելու, գիտականորեն հիմնավորելու և առևտրայնացնելու նորարարական անծուխ արտադրատեսակներն այն չափահասների համար, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին ծխել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ դադարեցնել սիգարետի վաճառքը: Սա ներառում է համաշխարհային մակարդակի գիտական գնահատման կարողությունների ձևավորում, հատկապես նախակլինիկական համակարգերի թունաբանության, կլինիկական և վարքային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական հետազոտությունների ոլորտներում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.pmi.com և www.pmiscience.com:

Նյութը պատրաստված է ՖՄԱ հետ համատեղ

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31