Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 5 մլն դոլար է ներգրավել GGF-ից՝ խթանելու կանաչ ֆինանսավորումը Հայաստանում
17/01/2024 15:37
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 5 մլն դոլար է ներգրավել GGF-ից՝ խթանելու կանաչ ֆինանսավորումը Հայաստանում

Վարկավորման նպատակն է խթանել ՓՄՁ-ների և տնային տնտեսությունների կանաչ գործունեությունը, հատկապես գյուղատնտեսական, արտադրական ծրագրերի և վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերի իրականացումը:

Green for Growth Fund (GGF) սոցիալական ազդեցության ներդրումային հիմնադրամը,  որի կառավարիչն է հանդիսանում Finance in Motion ընկերությունը, շարունակում է  համագործակցությունը Հայաստանում ՓՄՁ ֆինանսավորման ոլորտի առաջատար բանկերից մեկի` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հետ՝ տրամադրելով 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ այս ռազմավարական համագործակցությունը, որը նշանակալի առաջընթաց է Հայաստանում կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին, միտված է ընդլայնելու GGF-ի գործընկերային ցանցը երկրում և ավելացնելու ՓՄՁ-ների և մանրածախ հաճախորդների կանաչ գործունեությանն ուղղված աջակցությունը:

Տրամադրված ֆինանսավորումը թույլ կտա Բանկին բավարարել կանաչ գործունեության գծով կապիտալ ծախսերի աճող պահանջարկը առանցքային ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը, արտադրությունը և շինարարությունը: Բացի այդ, այն կօժանդակի առանձին տնային տնտեսություններին՝ ներդնելու էներգաարդյունավետ համակարգեր և որդեգրելու էկոլոգիապես մաքուր գործելակերպ, ներառյալ վերականգնվող էներգետիկայի բնագավառում փոքրածավալ միջոցառումների իրականացումը:

Ի լրումն ֆինանսավորման, hիմնադրամի աջակցության շրջանակը ներառում է նաև Տեխնիկական աջակցության (ՏԱ) հատուկ փաթեթ, որը կոչված է զարգացնելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանաչ վարկավորման կարողությունները՝ օգտագործելով GGF-ի հսկայական փորձն ու փորձագիտական գիտելիքները ոլորտում: Սա համահունչ է GGF-ի ավելի լայն առաքելության նպատակին` խթանելու կայուն ֆինանսական գործելաոճը և ընդգծելու GGF-ի ամբողջական մոտեցումը կանաչ նախաձեռնություններին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հավատարմությանը աջակցելու գործում:

GGF-ի նախագահ Քրիստոֆեր Նոուլզը ոգևորվածություն է հայտնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ կրկին համագործակցելու կապակցությամբ՝ նշելով. «Մենք շատ ուրախ ենք խորացնելու մեր համագործակցությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ` մեր գործընկերոջ հետ, որը կիսում է կայուն զարգացման խթանման մեր տեսլականը: Այս վարկային ներդրումը մատնանշում է հավաքական ջանքերի միջոցով դրական փոփոխությունների ներուժը և ընդգծում է մեր համատեղ հանձնառությունը` բարելավելու էներգիայի և ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը երկրում` կանաչ տնտեսության անցումը արագացնելու նպատակով»:

«Ուրախ ենք հայտարարել «Green for Growth Fund»-ի հետ մեր համագործակցության մասին, որի շրջանակներում 5 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի փոքր և միջին ձեռնարկություններին՝ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների հասնելու ճանապարհին աջակցելու համար: Այս համագործակցությունն արտացոլում է մեր նվիրվածությունը ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» 8-րդ սկզբունքին, որը կոչ է անում ձեռնարկություններին իրագործել նախաձեռնություններ, որոնք նպաստում են բնապահպանական պատասխանատվության բարձրացմանը: Ընդլայնելով ՓՄՁ-ների հնարավորությունները կայուն պրակտիկայի ներդրման ուղղությամբ՝ մենք ոչ միայն նպաստում ենք էկոլոգիային միտված, կանաչ և առողջ ապագային, այլև խթանում ենք տնտեսական աճը և ճկունությունը: Միասին մենք կարող ենք շոշափելի ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա և ավելի կայուն ապագա ապահովել գալիք սերունդների համար»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Անանյանը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52