Միջազգային վճարումներում առաջատար արժույթը դոլարն է
Միջազգային վճարումներում ֆունտի մասնաբաժինը 2023 թվականի դեկտեմբերին նվազել է 0.23 տոկոսային կետով՝ մինչև 6.92%՝ ամենահայտնի արժույթների վարկանիշում զբաղեցնելով երրորդ տեղը։ Բրիտանական արժույթի նախկին նվազագույնը գրանցվել է հունիսին՝ 6.88%: Այս մասին են վկայում SWIFT միջազգային համակարգի տվյալները։
Միաժամանակ դոլարի տեսակարար կշիռն աճել է 0.46 տոկոսային կետով՝ հասնելով 47.54%-ի՝ նոյեմբերի 47.08%-ի դիմաց: Դոլարը վարկանիշում առաջատարն է։
Եվրոյի մասնաբաժինը, ըստ հաշվարկների, դեկտեմբերին կազմել է 22.41%՝ նախորդ ամսվա 22.95%-ի դիմաց՝ նվազելով 0.54 տոկոսային կետով։ Վարկանիշային աղյուսակում եվրոն երկրորդն է:
Յուանը միջազգային վճարումների կիրառմամբ զբաղեցրել է չորրորդ տեղը՝ նվազելով 0.47 տոկոսային կետով՝ մինչև 4.14%՝ նոյեմբերի 4.61%-ի դիմաց։