Ֆինանսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
19/01/2024 12:15
Կիսվել

Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

Բանկը 2024 թվականի հունվարի 18-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ը նախատեսում է տեղաբաշխել 11.20% տարեկան եկամտաբերությամբ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 3,000,000,000 ՀՀ դրամ։ Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարման պարբերականությամբ։

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 33 մասնաճյուղերից, տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից (հեռ․ 010 545 670) կամ ներդրումային ծառայություններ մատուցող այլ ընկերություններից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը, հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալները։

Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Պարտատոմսերից ստացված եկամուտները հարկման ենթակա չեն ֆիզիկական անձանց համար:

Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ և դրանք ներբեռնել բանկի կայքէջից։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88