ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 21/11/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 407.17 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.43 դրամով և կազմել 520.40 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 13.02 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.57 դրամով և կազմել 648.17 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 27.36 դրամով և կազմել 22,676.57 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 6.89 դրամով և կազմել 434.48 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 69.50 դրամով և կազմել 20,644.22 դրամ մեկ գրամի դիմաց: