ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 23/11/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով և կազմել 406.37 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.46 դրամով և կազմել 524.14 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 13.04 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.37 դրամով և կազմել 647.55 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 66.51 դրամով և կազմել 22615.68 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 3.18 դրամով և կազմել 434.94 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 107.90 դրամով և կազմել 20668.98 դրամ մեկ գրամի դիմաց: