Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Արամ Բալոյան. Մենք ձևավորել ենք բոլորովին այլ որակի վարկային պորտֆել
09/02/2024 15:15
Կիսվել

Արամ Բալոյան. Մենք ձևավորել ենք բոլորովին այլ որակի վարկային պորտֆել

Կոնվերս Բանկը Հայաստանում մանրածախ բանկային ծառայությունների մատուցման համալիր լուծումներ ու համապարփակ պրոդուկտներ առաջարկող ֆինանսական կառույցներից է: Նախորդ տարվա ցուցանիշների, ռազմավարության և զարգացման տեսլականի մասին զրուցել ենք Բանկի Մանրածախ դեպարտամենտի տնօրեն Արամ Բալոյանի հետ:

Ինչպիսի՞ արդյունքներով եք ամփոփել 2023թը:

2023թ․-ին մեր թիմի ջանքերը հիմնականում ուղղված են եղել Բանկի արդյունավետության բարձրացմանը, թվային օրակարգի զարգացմանը, նոր պրոդուկտների նախագծմանն ու ներդրմանը:

Բանկի բոլոր ստորաբաժանումների համատեղ ջանքերի արդյունքում տարեվերջին գործարկվեց առցանց եղանակով Բանկ-հաճախորդ հարաբերությունների ձևավորման (online onboarding) համակարգը։ Այժմ հաճախորդները հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու, Converse mobile հավելվածում գրանցվելով, անցնել առցանց կենսաչափական նույնականացում և օգտվել Բանկի կողմից մատուցվող համալիր ծառայություններից:

Նախորդ տարիներին Բանկը թվային միջավայրում գործարկել էր մի շարք առանցքային ծառայություններ՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով Converse Mobile հավելվածով ստանալ սպառողական վարկ, ներդնել ավանդ, ձեռք բերել պարտատոմսեր, կատարել փոխանցումներ և վճարումներ, իսկ այժմ հաճախորդների համար ապահովում է ամբողջական թվային ծառայությունների փաթեթ։

Վերը նշված գործիքակազմից բացի, Բանկը մշակել և ներդրել է բանկային հաշվի ծառայությունների փաթեթներ, որոնք թույլ են տալիս տարբեր պահանջմունքների տեր հաճախորդներին մեկ «զամբյուղով» ստանալ բոլոր անհրաժեշտ ծառայությունները և սպասարկվել առավել պարզեցված ընթացակարգով։ Ներկայում Բանկային ծառայությունների փաթեթներից օգտվել կարելի է՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, առաջիկայում դրանք հասանելի կդառնան նաև Converse Mobile հավելվածում։

Խոսքը հաճախորդների սեգմենտավորման, նրանց կարիքների ու ակնկալիքների հիման վրա պրոդուկտների մշակման մասի՞ն է:

Այո, ցանկացած պրոդուկտ և բանկային ծառայություն մշակվում է հաճախորդի համար, ուստի առավել որակյալ ծառայություն մատուցելու նպատակով անհրաժեշտ է նախ ճանաչել հաճախորդին, վերջինիս վարքագիծը, կարիքները, ապա մշակել և առաջարկել նրա պահանջմունքներին առավելագույնս հարմարեցված և ամբողջական ծառայությունների փաթեթ:

Յուրաքանչյուր սեգմենտի համար ծառայությունները նախագծելիս հաշվի ենք առել մի շարք հանգամանքներ, ինչի շնորհիվ հաճախորդը կստանա իր պահանջմունքներին առավելագույնս հարմարեցված պրոդուկտներ։ Մասնավորապես, եթե խոսենք վերջերս գործարկված Բանկային ծառայությունների փաթեթների օրինակով, ապա․

Փաթեթները կառուցված են այնպես, որ հաճախորդի համար անկանխիկ ֆինանսները լինեն ավելի նախընտրելի, հարմար և անվտանգ, քան կանխիկն է գրպանում։

Փաթեթներում ներառված են այն բոլոր պրոդուկտները և գործիքները, որոնք սովորաբար անհրաժեշտ են լինում հաճախորդներին տարբեր բանկային կարիքներ հոգալու համար. այնպես որ, նոր պրոդուկտից օգտվելու համար կարիք չկա այցելել Բանկ և կնքել լրացուցիչ պայմանագիր։

Հասանելի են գումար խնայելու և գումար փոխառելու պարզեցված գործիքներ։

Կատարելով անկանխիկ գնումներ փաթեթներում ներառված քարտերով՝ հաճախորդները կկուտակեն Կոնվերս միավորներ և կօգտվեն այդ նախագծի առավելություններից։

Փաթեթների առավելություններից կարող են օգտվել նաև ընտանիքի անդամները։

Փաթեթներն ունեն պարզ և հասկանալի սակագներ։

Ինչպե՞ս եք գնահատում Բանկի մրցակցային դիրքը և մրցակցությունը համակարգում:

Կոնվերս Բանկը բանկային համակարգում կայունությամբ, շարունակական աճով և հաճախորդների լոյալության բարձր մակարդակ ունեցող կառույցներից է: Մեր պրոդուկտների և ծառայությունների մրցունակության մասին է վկայում պորտֆելի կայուն և շարունակական աճը: Եթե խոսենք թվերով, ապա անցյալ տարեվերջին Բանկի մանրածախ վարկային պորտֆելն աճել է շուրջ 25 տոկոսով, Բանկը գերազանցել է նախորդ տարվա շահույթի ցուցանիշը։ Բայց միայն բացարձակ թվերի դրական դինամիկան բավարար չէ Բանկի ձեռքբերումները գնահատելու համար։ Մենք ձևավորել ենք բոլորովին այլ որակի վարկային պորտֆել, մասնավորապես, կտրուկ մեծացել է պորտֆելի դիվերսիֆիկացիան։

Շուկայում տարբեր խաղացողներ, հաճախորդներ ներգրավելիս, շեշտը հիմնականում դնում են գնային մրցակցության վրա, ինչն, անշուշտ, շահավետ է հաճախորդի համար։ Սակայն երբ նայում ենք համաշխարհային զարգացումներին, ապա առաջիկայում մրցակցային առավելություն կունենան այն կառույցները, որոնք արագ կբարելավեն պրոդուկտ-սպասարկում որակի միքսը։ Այս առումով դեռևս բավականին գործ ունենք անելու:

Որո՞նք են լինելու Բանկի գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա տարիներին:

Կնախընտրեի կատարված գործերի մասին խոսել անցյալ ժամանակով՝ դրանք հաջողությամբ ավարտելուց հետո: Արդեն բավարար խոսել ենք մեր գործերի մասին. կարծում եմ՝  այդ մասին տեղեկատվությունը տարբեր ուղիներով արագ հասանելի է դառնում մեր ներկա և ապագա հաճախորդներին։

Այսօր կնշեմ միայն, որ Բանկի կողմից մատուցվող ֆինանսական խորհրդատվությունը պետք է լինի հաճախորդի ստացած ամենամեծ արժեքը:

Հավելեմ նաև, որ իր առջև դրված խնդիրների իրագործման համար Բանկն ունի շատ դինամիկ ու առաջադեմ ռազմավարություն, մոտիվացված և աշխատասեր թիմ: Հետևաբար, մենք պարտավոր ենք ապագայում շուկային ներկայանալ բանկային ծառայությունների մատուցման բոլորովին նոր փիլիսոփայությամբ։ Սա շատ հետաքրքիր և հաճախորդամետ գործ է, որը, վստահ եմ՝ հաջողությամբ կիրականացնենք։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69