ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 03/12/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.60 դրամով և կազմել 405.92 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.53 դրամով և կազմել 529.36 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 13.13 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.89 դրամով և կազմել 651.46 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 46.33 դրամով և կազմել 22,525.39 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 7.44 դրամով և կազմել 447.38 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 73.15 դրամով և կազմել 21,037.62 դրամ մեկ գրամի դիմաց: