Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀՀ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
07/12/2012 12:03
Կիսվել

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀՀ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 40-րդ լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատման հերթական «Առաջընթացի հաշվետվությունը»:

Հաստատված հաշվետվությունն արձանագրում է ոլորտում ՀՀ առաջընթացը, մասնավորապես, հետևյալ ուղղություններով.

– Ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերի նախագծերը, ընդունման դեպքում, ապահովելու են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում առկա իրավական բացերի կարգավորումը, մասնավորապես՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի, ինչպես նաև ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման հասկացությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

– Վճռաբեկ դատարանի կողմից 2011 թ.-ին ընդունված որոշումը հնարավոր է դարձնում փողերի լվացման հանցակազմով դատավճիռների կայացումը` առանց նախորդող հանցագործության համար նախկինում կամ միաժամանակյա դատավճռի անհրաժեշտության:

– Երկիրն արդյունավետորեն համակարգում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվությունների տրամադրումը, ինչպես նաև առաջընթաց է արձանագրել փողերի լվացման հանցակազմով գործերի քննության հարցում:

– Հաշվետվությունում կարևոր առաջընթացների թվում հիշատակվում են նաև 2013-2015 թթ.-ի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ազգային ռազմավարության ընդունումը, հաշվետվություն տրամադրող անձանց, իրավապահ և վերահսկող մարմինների, ինչպես նաև ֆինանսական հետախուզության մարմնի համար կազմակերպված դասընթացների ուղղությամբ և համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ քայլերը:

Համաձայն հանձնախմբի ընթացակարգերի` երկիրը հաջորդ հաշվետվությունը կներկայացնի երկու տարի անց:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88