Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12+0.00 TOPIX - 3919.21+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25143.05+2.36 SSEC - 3796.28+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
20/07/2026  CBA:  USD - 365.93-0.92 GBP - 492.91+0.12
20/07/2026  CBA:  EURO - 418.37-0.87
20/07/2026  CBA:  GOLD - 47005-97 SILVER - 650.48-15.91
2024թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.3%-ով
05/03/2024 15:57
Կիսվել

2024թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-փետրվար ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 1.3%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.4%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 6.6%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հունվարի-դեկտեմբերի համեմատ աճել են 7.4%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 1.6%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.8%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.3%-ով։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.9%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 9.8%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 0.5%-ով։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.9%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 4.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.6%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 0.2%-ով։

Սննդամթերքի գներ: 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 1.4%
գնանկում: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.0-0.6%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.4%-ով: 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկացորենի՝ 24.0%, մակարոնեղենի՝ 11.6%, հացի՝ 7.8%, ձավարի՝ 7.6%, լոբու՝ 3.8%, բրնձի՝ 3.2%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 1.5%, 0.4%, 0.6%, 0.9%, 0.6% գնանկում:

Խոզի մսի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 6.9%-ով, տավարի մսինը՝ 1.7%-ով, թռչնամսինը՝ 1.4%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 2.2%, 1.5% և 0.2%-ով:
Ձվի և թարմ կաթի գները 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ աճել են 3.2% և 2.4%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ գրանցվել է 3.7% և 0.3% գնանկում: Մարգարինի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 25.0%-ով, Իշխան» ձկնատեսակինը՝ 8.1%-ով, կարագինը՝ 7.3%-ով, հրուշակեղենինը՝ 1.9%-ով, թեյինը՝ 1.6%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.8%, 0.8%, 0.4% և 0.6%-ով:

2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.6%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 27.7%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 1.9%-ով: Միաժամանակ, 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալյուրի՝ 17.4%, ոլոռի՝ 14.8%, ոսպի՝ 12.9% գնանկում, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.1%, 1.5%, 1.4% գնաճ:

Պանրի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 7.6%-ով, գառան մսինը՝ 1.3%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.3% և 0.2% գնաճ: Շոկոլադի և կակաոյի գները 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել են 6.0% և 3.0%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.3% և 2.5% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ աճել են 7.1%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 8.3%-ով, սուրճինը՝ 1.1%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 0.1% և 0.8-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.3%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 4.1% գնանկում: 2024թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 4.14%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.34 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.7%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ
գրանցվել է 0.4% գնանկում։

Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2024թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.8-0.2%-ով, իսկ 2-ում արձանագրվել է 0.1 և 0.6% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5%-ով: 2024թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 3.6% և 1.5% գնանկում: 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 45.8% և դիզելային վառելիքի՝ 4.3% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և
դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.2% և 3.8%-ով:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.0 %-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.2% գնանկում: Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2024թ. փետրվարին հունվարի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.6-0.1%-ով, իսկ մեկում արձանագրվել է 0.4% հավելաճ: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.2%-ով:

Արտարժույթի շուկա: 2024թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են 0.7% և 0.2%-ով (ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. փետրվարին 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.4% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 1.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազում: 2024թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 404.3 դրամ, ինչը 2.8%-ով գերազանցել է 2023թ. փետրվարի համապատասխան ցուցանիշը (393.4 դրամ):

20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
47005
-97
Արծաթ
650.48
-15.91