ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 10/12/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 407.13 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.77 դրամով և կազմել 525.12 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակում՝ 13.17 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.50 դրամով և կազմել 652.67 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 88.91 դրամով և կազմել 22,271.84 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 0.14 դրամով և կազմել 429.99 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 230.02 դրամով և կազմել 20,943.25 դրամ մեկ գրամի դիմաց: