ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/12/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 406.76 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.49 դրամով և կազմել 527.61 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 13.27 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.56 դրամով և կազմել 654.23 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 123.61 դրամով և կազմել 22,395.45 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 6.02 դրամով և կազմել 436.01 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 268.68 դրամով և կազմել 21,211.93 դրամ մեկ գրամի դիմաց: