ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/12/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.78 դրամով և կազմել 405.98 դրամ մեկ դոլարի դիմաց:Եվրոյի փոխարժեքն աճել է 0.73 դրամով և կազմել 528.34 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 13.24 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.62 դրամով և կազմել 654.85 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 75.57 դրամով և կազմել 22,319.88 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 3.06 դրամով և կազմել 432.95 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 76.79 դրամով և կազմել 21,288.72 դրամ մեկ գրամի դիմաց: