Ֆինանսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
InecoPeople․ Այստեղ դու՝ դո՛ւ ես
14/03/2024 16:39
Կիսվել

InecoPeople․ Այստեղ դու՝ դո՛ւ ես

Բարև, ես եմ՝ Ինեկոբանկը։

28 տարի է` ես կամ և երբեք չեմ հոգնում նորը ստեղծելուց և իմ նորարարություններով մարդկանց հետ կիսվելուց։

Ավելին՝ փորձում եմ ոգեշնչել և կիսվել հաջողության պատմություններով։ Բոլոր քայլերս էլ միշտ տարել են դեպի նորագույն լուծումներ` դեպի իրական թվայինը:

Հաճախ եմ ինքս ինձ հարցնում․ ինչո՞ւ եկա այս կետին։ Ու, քանի որ միշտ շարժվել եմ ժամանակի հրամայականով, հասկանում եմ, որ սա էլ, հաստա՛տ, ժամանակի պահանջն էր։

Սա իմ  նոր բրենդն է, որը պատմելու է իմ մարդկանց մասին, ներկայացնելու է նրանց միավորող արժեքները, թույլ է տալու հայտնվել իմ պատերի ներսում ու բացահայտել իրական Բանկը։

Լոգոյի մշակման ընթացքում երեք կարևոր արժեքներն են պտտվել իմ մտքում․ թիմը, մշակույթը և միշտ դեպի վեր սլացող թիմային նպատակները:

Արդյունքում «Հաճախորդներ, Անձնակազմ, Գործընկերներ, Բաժնետերեր» խորհրդանշող մեր չորս եռանկյուններից առանձնացրել եմ մարդկանց՝ Ինեկոմարդկանց, որոնց եռանկյունը, լինելով մեկ քայլ առաջ, սլանում է դեպի վեր և ստեղծում Ինեկոյի պատմությունը։

Երիտասարդների հետ շփումը, նրանց հնարավորություններ տալը, ավելի շատ դռներ բացելը արժևորել եմ միշտ։

Գրեթե վստահ եմ, որ յուրաքանչյուր ոք ինձ հետ առնչվելիս զգացել է այն ջերմությունը, որ կա իմ ներսում։  Իսկ հիմա այն զգալի կլինի նաև օնլայն տիրույթում։ Դե գիտես, ես սիրում եմ ակտիվ լինել նաև թվային աշխարհում։

Իմ նոր InecoPeople բրենդը ստեղծված է երիտասարդների համար․ նոր՝ ավելի վառ ու պայծառ գույներով փորձելու եմ կոտրել Բանկի մասին արմատացած կարծրատիպերը։

Մեր շփումն ու կապը կդառնա ավելի հաճախակի, իսկ պատմությունները, որ կլսես ինձնից, հուսամ՝ կզարմացնեն, կմոտիվացնեն ու կհասնեն քեզ։

InecoPeople նորաստեղծ բրենդով կհանդիպենք Ֆեյսբուքյան ու Ինստագրամյան հարթակներում, տարատեսակ միջոցառումների, կարիերայի օրերի, աշխատանքային ֆեստերի և այլ նախաձեռնությունների շրջանակում։

Դե ինչ, սկսում եմ նոր պատմություն իմ ամենակարևոր արժեքի՝ իմ Ինեկոմարդկանց մասին․․․

– Սիրով՝  քո Ինեկոբանկ

Այստեղ ԴՈւ՝ ԴՈ՛ւ ես․․․

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57