ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 13/12/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 405.89 դրամ մեկ դոլարի դիմաց:Եվրոյի փոխարժեքն աճել է 1.91 դրամով և կազմել 530.25 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակում՝ 13.24 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.43 դրամով և կազմել 654.42 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 76.61 դրամով և կազմել 22,396.49 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 1.01 դրամով և կազմել 431.94 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 99.68 դրամով և կազմել 21,388.40 դրամ մեկ գրամի դիմաց: