Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Evocabank-ը Հայաստանում առաջին ֆինանսական կազմապերպությունն է, որը միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE-ին)
22/03/2024 12:32
Կիսվել

Evocabank-ը Հայաստանում առաջին ֆինանսական կազմապերպությունն է, որը միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE-ին)

Evocabank-ը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիայի (BACEE) լիիրավ անդամ: BACEE-ն, որը ստեղծվել է 1996թ., տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպություն է, որը համախմբում է Եվրամիության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Կովկասյան երկրների բանկերը՝ ձգտելով ամրապնդել իր անդամ-բանկերի գործարար հարաբերությունները միջազգային բանկային համակարգի հետ և նպաստել նրանց երկրներում համակարգի կայուն և երկարատև զարգացմանը:

BACEE-ին միանալուց հետո Evocabank-ը կարող է օգտվել Ասոցիացիայի կողմից տրամադրվող ծառայություններից, այդ թվում՝ ազատ մասնակցել BACEE-ի կողմից կազմակերպվող կոնֆերանսներին, սեմինարներին և դասընթացներին, ինչպես նաև իր մասնակցությունն ունենալ Բանկերի թղթակցային հարաբերությունների զարգացման ծրագրում և BACEE-ի այլ նախագծերում:

«Մենք ուրախ և հպարտ ենք, որ Evocabank-ը Հայաստանում առաջին ֆինանսական կազմակերպությունն է, որ դարձել է մեր կազմակերպության անդամ»,- իր խոսքում նշել է BACEE-ի գլխավոր քարտուղար Istvan Lengyel-ը: «Վստահ ենք, որ BACEE-ին անդամակցությունը կնպաստի Evocabank-ի կայուն զարգացմանը և կօգնի Բանկին իր ակտիվ գործունեությունն ապահովել միջազգային շուկաներում: Մենք բաց ենք նաև համագործակցելու Կովկասյան երկրների բանկերի հետ»:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց, «BACEE-ին միանալը Բանկի համար նշանակալից իրադարձություն է, որն ամրապնդում է մեր նախաձեռնությունները՝ խթանելու միջազգային կապերի զարգացումը և ընդլայնելու մեր գործառնությունների աշխարհագրությունը: Մենք ուրախ ենք այն հնարավորությունների համար, որ բացվում են այս համագործակցության շնորհիվ և անհամբեր սպասում ենք ինտեգրելու BACEE-ի փորձը մեր դինամիկ աճի և բանկային ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու գործում»:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2