ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/12/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.92 դրամով և կազմել 406.50 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.60 դրամով և կազմել 539.38 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 13.24 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.39 դրամով և կազմել 662.27 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 73.02 դրամով և կազմել 22,139.36 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 1.27 դրամով և կազմել 423.18 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 17.85 դրամով և կազմել 21,054.61 դրամ մեկ գրամի դիմաց: