Ֆրանսիան նպատակադրված է մինչև 2027-ը նվազեցնել բյուջեի դեֆիցիտը
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է հասնել պետական բյուջեի դեֆիցիտը` մինչև 2027 թվականը ՀՆԱ-ի 3%-ի չափով կրճատման նպատակին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Գաբրիել Ատալը:
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները մտահոգված են, որ 2023 թվականին բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 5.5%-ը։ Միևնույն ժամանակ, նախագահը վստահեցրել է, որ իշխանությունները պահպանում են մինչև 2027 թվականը դեֆիցիտը ՀՆԱ-ի 3%-ի չափով նվազեցնելու նպատակը։
Նախարարների կաբինետի ղեկավարն ընդգծել է, որ իշխանությունները չեն նախատեսում բարձրացնել հարկերը միջին խավի համար։ Սակայն, հավելել է, որ դոգմատիկ չէ նաև հարուստների հարկերի բարձրացումը:
Երկրի վարչապետը նաև նշել է, որ Ֆրանսիայի համար եկել է ժամանակը՝ ձերբազատվելու շաբաթական 35-ժամյա աշխատանքային «զսպաշապիկից»։ Նրա խոսքով՝ այս հարցում պետք է ավելի շատ ազատություն տրամադրվի։ Սոցիալական մոդելը պետք է «խրախուսի զբաղվածությունը ավելի լավ վարձատրվող աշխատատեղերի միջոցով»: