ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 16/01/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.96 դրամով և կազմել 406.62 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.63 դրամով և կազմել 539.75 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել 13.39 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 4.22 դրամով և կազմել 651.49 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 131.58 դրամով և կազմել 21,969.40 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 4.67 դրամով և կազմել 407.75 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 51.17 դրամով և կազմել 21,675.26 դրամ մեկ գրամի դիմաց: