Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
21/05/2024 14:15
Կիսվել

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները

Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, շարունակում է դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները, աջակցել դրանց լուծմանը: Կարևորելով  մշակութային վայրերին աջակցելը՝  Ֆասթ Բանկն ստանձնել էր «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքների վերանորոգման, արդիականացման գործընթացը:

«Ես շատ շնորհակալ եմ Ֆասթ Բանկին: Մեզ համար շատ կարևոր էր սա:  Մենք մասնավոր թատրոն ենք, և մեր համար շատ դժվար էր: Հույս ունեմ, որ սա օրինակ կծառայի ուրիշներին, որպիսի մի քիչ ավելի ուշադրություն դարձնեն մշակույթին: Որովհետև առանց լեզու և մշակույթ, ինչ ուզում եք արեք՝ ազգ, ժողովուրդ չկա», – ասել է «Բոհեմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարեկ Դուրյանը։

Թատրոնի սանհանգույցների վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով, օգտագործվել են հայկական քարեր: «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը Ֆասթ Բանկի ներդրումն ու աջակցությունը շատ է կարևորում․ «Շատ ուրախ ենք, որ Ֆասթ Բանկն օգնեց և սանհանգույցները վերանորոգվել են: Հատկապես, որ մասնավոր թատրոնին օգնություն է տրվել: Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել, որ այսօր ունենք լավ վերանորոգված սանհանգույց, որը մեր հանդիսատեսին բավականին կգոհացնի»:

Նշենք, որ «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից Հայաստանի Գրողների միության շենքում։ Թատրոնի անվան հիմքում Փարիզում 1989 թվականին Նարեկ Դուրյանի հիմնած «Բոհեմ թատերախումբ» միությունն է։ Թատրոնի խաղացանկը մշտապես թարմացվում է: «Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Շեղշե լա ֆամ» սիրված ներկայացումներին ավելանում են նոր բեմադրություններ:

Հավելենք, որ Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել Հայաստանի մշակութային վայրերի պահպանմանը, ծանոթանալ առկա խնդիրներին և անել հնարավորը՝ նպաստելու ոլորտի զարգացմանը:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72