Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԿԱՅԱՑԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
23/01/2013 11:30
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի՝ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը» կանոնակարգ 5/08-ը, լրացումներ և փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգում» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ում:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ խորհուրդը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթին և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման և հրապարակման» կարգին, ինչպես նաև հաստատել ««Ռեպո/հակադարձ ռեպո» համակարգի կանոնները»:

Հաստատվել են նաև 2012-2013 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայկական այբուբենի տառերը» շարքի տասնմեկ հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:

ԿԲ խորհուրդը գրանցել է ««Ավտոտրասնպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատությունների ցանկ» RL 1-024 հին կանոնների գործողության դադարեցումը և հաստատել «2013 թ-ի համար «Ավտոտրասնպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատությունների ցանկ» RL 1-024 կանոնները:  

Խորհուրդը վերաձևակերպել է նաև «Կարտուշ-Արտ» ՍՊԸ, «ԷՆՋԻԷՍ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ, «Թրեյդեր» ՍՊԸ գրավատան կազմակերպման, անհատ ձեռնարկատեր Արսեն Պապյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 126 լիցենզիաները: Ուժը կորցրած են ճանաչվել «ԳՐԱՎԱԳԱՐՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 262 և Լենա Դավթյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 676 լիցենզիաները:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին տրամադրվել է «Յունիստրիմ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08