Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՊԱՏՎՈԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
24/01/2013 14:18
Կիսվել

ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՊԱՏՎՈԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այսօր` հունվարի 24-ին, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը տոնում է իր գործունեության 4-ամյակը և արդեն չորրորդ տարին անընդմեջ պատվոգրեր շնորհում նախորդ տարվա արդյունքներով Գրասենյակի հետ լավագույնս համագործակցած ֆինանսական կազմակերպություններին:

Այս տարի լավագույն համագործակցող բանկ են ճանաչվել  «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն,  լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն  և «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն:

Ինչպես պարզաբանում են Հաշտարարի գրասենյակից՝ պարգևատրման համար հիմք են ընդունվում մի շարք չափանիշներ, այդ թվում` պահանջների քննման ընթացքում կազմակերպության համագործակցության աստիճանը (կազմակերպության կողմից փաստաթղթերի ներկայացման արագությունը, դրանց ամբողջականությունը և կազմակերպության  ներկայացուցիչների պատրաստակամությունն՝ աջակցել գործի քննությանը), քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը, ինչպես նաև բարի կամքի դրսևորմամբ հաճախորդների վնասների հատուցման դեպքերն այն պարագայում, երբ հաճախորդի պահանջը ենթակա էր մերժման: 

Հիշեցնենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ. հունվարի 24-ից:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98