ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 29/01/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.46 դրամով և կազմել 407.75 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.21 դրամով և կազմել 548.02 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրմով և կազմել 13.53 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 640.58 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 111.65 դրամով և կազմել 21,715.83 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 11.35 դրամով և կազմել 404.69 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 91.97 դրամով և կազմել 22,037.01 դրամ մեկ գրամի դիմաց: