ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 30/01/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.43 դրամով և կազմել 407.32 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.00 դրամով և կազմել 551.02 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուբլու փոխարժեքը աճել է 0.04 դրմով և կազմել 13.57 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.95 դրամով և կազմել 641.53 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 68.77 դրամով և կազմել 21,784.60 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 2.06 դրամով և կազմել 406.75 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 128.00 դրամով և կազմել 21,909.01 դրամ մեկ գրամի դիմաց: