ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 31/01/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 31-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.68 դրամով և կազմել 406.64 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.51 դրամով և կազմել 551.53 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրմով և կազմել 13.54 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.34 դրամով և կազմել 643.87 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 146.66 դրամով և կազմել 21,931.26 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 3.11 դրամով և կազմել 409.86 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 159.53 դրամով և կազմել 22,068.54 դրամ մեկ գրամի դիմաց: