
ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 05/02/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 5-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.75 դրամով և կազմել 405.79 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.33 դրամով և կազմել 548.79 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 13.50 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.72 դրամով և կազմել 640.13 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 79,38 դրամով և կազմել 21,735.39 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 0.28 դրամով և կազմել 411.09 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 76,74 դրամով և կազմել 22,126.78 դրամ մեկ գրամի դիմաց: