
Իրանը հունիսի 21-ից շրջանառության մեջ կդնի թվային ռիալը
Իրանի Կենտրոնական բանկը հունիսի 21-ից Քիշ կղզու ազատ առևտրի գոտում շրջանառության մեջ կդնի թվային ռիալը: Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Ի տարբերություն երկրում օգտագործվող այլ էլեկտրոնային փողերի՝ «թվային ռիալը չի պահանջում միջբանկային հաշվարկներ՝ գնորդի և վաճառողի միջև փոխանցումներ անելու համար». դրանք գործարքից հետո անմիջապես հասանելի են դառնում կողմերին:
Իրանի Կենտրոնական բանկից նշել են, որ վճարման այս եղանակը և՛ ավելի պարզ է, և՛ անվտանգ, քան ավանդական բանկային քարտերի օգտագործումը: