ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 08/02/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 406.10 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.89 դրամով և կազմել 544.78 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 13.47 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.74 դրամով և կազմել 639.04 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 76,76 դրամով և կազմել 21,778.10 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 0.74 դրամով և կազմել 414.54 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 161,67 դրամով և կազմել 22,665.94 դրամ մեկ գրամի դիմաց: